Փաշինյանը ծանոթացել է «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
«Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: