Շարունակում ենք խորապես ներգրավված լինել Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցում․ Վեդանտ Պատել
ԱՄՆ պետքարտուղարությունն ու պետքարտուղար Բլինկենը շարունակում են խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ գործընթացի հետ կապված նորություն չունի։
«Երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», — պատասխանել է Պատելը։