Անչափահասը դանակահարել է 52-ամյա տղամարդու
Հուլիսի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Դարբնիկ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու»:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 30-ի ժամը 23.50-ի սահմաններում Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցում գտնվող հանրակացարանի բակում վիճաբանել են բուժօգնության տեղափոխվածն ու 17-ամյա համագյուղացին, որի ընթացքում էլ վերջինս սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 52-ամյա տղամարդու որովայնին:
Դարբնիկցի 17-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: