Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գրանցված մարդկային զոհերի կապակցությամբ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի Կերալա նահանգի Վայանադ արվարձանում ջրհեղեղի հետևանքով գրանցված մարդկային զոհերի կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացա Կերալա նահանգի Վայանադ արվարձանում գրանցված զանգվածային սողանքների մասին, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի, վնասվածքների և մեծ վնասների։ Իմ խորին և անկեղծ ցավակցություններն եմ հղում զոհերի ընտանիքներին»,- X-ի իր էջում գրել է նա` նշելով նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։
Հնդկաստանի ԱԳ նախարարն, ի պատասխան Միրզոյանի ցավակցական խոսքի, շնորհակալական գրառում է արել։