ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
ԱՄՆ-ն ողջունել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկար ժամանակ փակված սահմանին՝ հարաբերությունների կարգավորման բանակցությունները անվանելով «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման դրական քայլ»:
«Մենք ողջունում ենք այս հանդիպումը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում է որպես դրական քայլ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում», — այս մասին թուրքական Anadolu գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, և մենք վճռական ենք աջակցելու այդ գործընթացին։ Եկել է խաղաղության ժամանակը»,- հավելել է մամուլի խոսնակը։