Նիժնի Տագիլում գազի պայթյունի և շենքի փլուզման հետևանքով կա 1 զոհ, 12 վիրավոր
Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում գազի պայթյունից 5-հարկանի շենքի մասնակի փլուզման հետևանքով 1 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ վիրավորների թիվը 12 է։ Նրանցից վեցը երեխաներ են։ Ականատեսները հաղորդում են, որ փրկվածների շարքում կա երկու 3-ամսական երեխա։
Գազի պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի երկու մուտքերը։ Հարուցվել է քրեական գործ սպառողների կյանքի և առողջության անվտանգությանը չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։