Թուրքիան կարող է բացել ՀՀ-ի հետ սահմանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Այս առումով թուրքական կողմը դրական արդյունքի դեպքում պետք է պատրաստի սեփական սցենարը, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին»,-Sabah թերթին ասել է թուրք նախարարը։