Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին՝ սողանքների կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Կերալա նահանգում սողանքների ողբերգական հետևանքների կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հարգելի տիկին նախագահ, հարգելի պարոն վարչապետ, ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցությունները Կերալա նահանգում սողանքների ողբերգական հետևանքների կապակցությամբ, խնդրում եմ ցավակցական խոսքեր փոխանցել նաև զոհվածների ընտանիքներին և ընկերներին՝ բոլոր տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։