Զելենսկին ԱՄՆ ընտրությունները մարտահրավեր և ռիսկ է անվանել Ուկրաինայի համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ ընտրությունները մարտահրավեր և ռիսկ է անվանել Ուկրաինայի համար:
«Կան ռիսկեր, որոնք հնարավոր չէ կանխատեսել, եթե հաղթի Դոնալդ Թրամփը: Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի մեր երկխոսությունը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսում կպահպանվի Ուկրաինային աջակցող մեծամասնությունը: