Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ կարող էր դառնալ Կազանում վթարի ենթարկված ինքնաթիռի զոհ
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ կարող էր դառնալ Կազանի ավիավթարի զոհերից մեկը: Նա ունեցել է բոլոր հնարավորությունները ինքնաթիռում գտնվելու համար: Նա մտադիր է եղել մեկնել Թաթարստան, սակայն պատահականության սկզբունքով չի հայտնվել ինքնաթիռի մեջ:
«Hello!» Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է. «Մենք շատ պատահական չենք նստել այդ ինքնաթիռը, որը վթարի ենթարկվեց: Վերջին պահին բոլոր պլանները փոխվեցին և մենք մեկնեցինք Հունաստան»:
Նշենք, որ ավիավթարի զոհ էր դարձել 50 մարդ: Նրանցից 44-ը՝ ուղևոր, իսկ 6-ն անձնակազմի անդամ: Զոհերի թվում էր նաև Թաթարստանի նախագահի որդին: