Բեյոնսեն իր ալբոմի շնորհանդեսին ներկայացել է շքեղ մինի զգեստով (լուսանկարներ)
Աշխարհառչակ երգչուհի Բեյոնսեն Նյու-Յորքում կայացած “Beyonce” նոր ալբոմի թողարկմանը ներկայացել էր շքեղ մինի զգեստով: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Փոխանցվում է, որ 32-ամյա աստղը բոլորի համար անսպասելի նոր ալբոմ է թողարկել, որը բաղկացած է 17 երգից և 10 հոլովակից:
Շնորհանդեսին նա ներկայացել է, շատ վառ զգեստով, որը եղել է շատ կարճ, սակայն հավաքվածներին երևակայության տեղ է թողել: