Ուրուգվայում ՀՀ դեսպանը տեղի լրագրողներին է ներկայացրել Հայաստանի հազարամյա մշակույթն ու արտաքին քաղաքական մարտահրավերները
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել երկրի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային նախաճաշին մասնակցել է նաև Ներկայացուցիչների պալատի չորրորդ փոխնախագահ, ազգությամբ հայ պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը: Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
Մարիամ Գևորգյանը լրագրողներին պատմել է դեսպանության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձել է հայ-ուրուգվայական հարաբերությունների օրակարգին, Հայաստանի հազարամյա մշակույթին, զբոսաշրջային գրավչություններին և արտաքին քաղաքական մարտահրավերներին: