Գիշերը 1 հրթիռ և 89 անօդաչու սարք են խոցվել Ուկրաինայի երկնքում
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը խոցվել են մեկ հրթիռ և բոլոր 89 հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք արձակել է ռուսական կողմը։
Կիևը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա հարձակումն ամենազանգվածայինն է եղել վերջին մեկ տարվա ընթացքում։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ռուս զինվորականները գրեթե նույնքան «Շահեդներ» են կիրառել Ամանորի գիշերը՝ 2024 թվականի հունվարի 1-ին։
Կիևում այս պահին, ըստ տեղական իշխանությունների, զոհեր և ավերածություններ չկան։