Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը շատ կարևոր է. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բարձր է գնահատել Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը հայ-թուրքական սահմանին:
«Երեկ հայ-թուրքական սահմանին տեղի ունեցավ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շատ կարևոր հանդիպումը: Հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Թուրքիայի միջև կապի վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- գրել է Կլաարը X-ի իր էջում: