Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 104 դեպք, գրանցվել է 10 ՃՏՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 30-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական դեպք, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենքի, զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, կանխամտածված սնանկության, սառը զենքի հայտնաբերման, հողը փչացնելու, ՔԿՀ-ում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է խուլիգանության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 18 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։