Ուզում ենք Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
Ուզում ենք Հայաստանի համար հնարավոր դարձնել դիմելը խիզախ քայլերի, դեպի որոնք առաջնորդում է Փաշինյանը. խոսքը ՌԴ-ի հետ խզման մասին է. այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
«Հայաստանն այն թեման է, որին ԱՄՆ-ն շատ ժամանակ է տրամադրում: Մի քանի ամիս առաջ հանդիպել ենք վարչապետ Փաշինյանի հետ և հաստատել ՌԴ-ից ՀՀ-ից կախումը նվազեցնելու նոր հարթակ: Հայաստանը գրեթե ամբողջովին՝ տնտեսապես և էներգետիկայի առումով կախված է ՌԴ-ից: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք դա»,- ասել պետքարտուղարի օգնականը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը:
«Կենտրոնական Ասիայի երկրները աներևակայելի հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ մուտք գործելու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Եթե մենք կարողանանք ճանապարհ բացել, որն անցնում է Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա նրանք ելք կունենան դեպի համաշխարհային շուկաներ և շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- ասել է Օ’Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։