Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան սպանվել է «հրթիռի ուղիղ հարվածի» հետևանքով։ Այդ մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները՝ նշելով, որ հրթիռի հարվածի թիրախում եղել է Թեհրանի այն տունը, որտեղ հանգրվանել էր Հանիան։
Պաղեստինի նախագահ Աբբասը վճռականորեն դատապարտել է Հանիայի սպանությունը՝ նշելով, որ դա համարում է «վախկոտ արարք»։
Իրանի իշխանությունները հետաքննում են Հանիայի սպանության հանգամանքները, ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հաղորդագրության մեջ։
Հանիայի սպանությունից հետո Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրում տեղի է ունեցել ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ։