Շերոն Սթոունը պատմել է իր գլխավոր վախի մասին
Շերոն Սթոունը Կաննում մասնակցել է բարեգործական երեկոյի և լրագրողների հետ զրույցում խոսել իր հիմնական վախի մասին։ Հոլիվուդյան դերասանուհին խոստովանել է, որ Սիլվեստր Ստալոնեն իր հետ կիսվել է խելագար երկրպագուների հետ կապված իր անհանգստությամբ, որից հետո սկսել է անհանգստություն և վախ զգալ։
«Նա ինձ ասաց. «Դու քայլում ես փողոցով, և հանկարծ բոլորը սկսում են ձեռքերը դնել գրպանները, և դու չգիտես՝ գրիչ են բռնում, թե ատրճանակ»: Եվ դա տագնապալի է դառնում, քանի որ բոլորն են դա անում»,- անկեղծացել է «Հիմնական բնազդի» աստղը։
Նա հավելել է, որ գրեթե ամբողջ կարիերայի ընթացքում վախենում է երկրպագուի ձեռքով մահանալուց։
«Հասարակական վայրերում միշտ զգացվում է, որ պետք է ինչ-որ բանի պատրաստ լինել, չես կարող հանգստանալ»,- Showbiz-ի փոխանցմամբ՝ եզրափակել է դերասանուհին։