Մայրաքաղաքում շարունակվում է վարչական շրջանների բակերի բարեկարգումը
Մայրաքաղաքում շարունակվում է վարչական շրջանների բակերի բարեկարգումը: Նուբարաշենում այս տարի արդեն երկու բակ ամբողջությամբ, երկուսը մասնակի բարեկարգված է, առաջիկայում էլ կմեկնարկվի ևս չորսի բարեկարգման գործընթացը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Նորք-Մարաշ վարչական շրջանում երեք ծրագիր կա. առաջնահերթություն է տրվում խիտ բնակեցված՝ բազմաբնակարան շենքերին հարող տարածքներին: Մինչև տարեվերջ Նորք-Մարաշում նաև շների համար առանձնացված զբոսայգի կկառուցվի:
Խաղահրապարակներ, մարզասարքեր, ֆուտբոլի դաշտ, շատրվաններ, ճեմուղիներ. ևս երկու վարչական շրջանում էլ կարևորվել են բնակիչների ցանկությունները»,-նշված է հաղորդագրության մեջ: