Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում զինվորական է զոհվել
Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում մեկ զինվոր է զոհվել, վիրավորվել են 23 զինվորական և 25 ոստիկան։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։
«23 զինվորական և 25 ոստիկան վիրավորվել են, նրանք բուժօգնություն են ստանում։ Մահացել է ազգային գվարդիայի առաջին սերժանտը՝ պարանոցի հրազենային վնասվածքից», - ասել է նախարարը։