Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձանին
Լրատվամիջոցները, հղում անելով Իսրայելի բանակին, հաղորդում են Բեյրութի ուղղությամբ հարվածի մասին։
Հունվարի 2-ից ի վեր առաջին անգամ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձանին․ թիրախը «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից է, որը «պատասխանատու է Իսրայելի քաղաքացիական անձանց սպանության համար», նշել են ՑԱՀԱԼ-ից։
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և ռմբակոծել լիբանանյան չորս քաղաք, հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով լիբանանյան աղբյուրներին:
Իսրայելն այդ հարձակումներով պատասխանել է իսրայելական հսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծմանը: Հրթիռը պայթել է ֆուտբոլի դաշտում, զոհվել է առնվազն 12 մարդ՝ 10-16 տարեկան երեխաներ։
Իսրայելական բանակը հարձակման համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահին»: