Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարցին Ռուժեցկիին, Հայաստանում պաշտոնավարումն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկիին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Յարսլավ Օլեշկևիչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Արման Սարգսյանը շնորհավորել է Յարսլավ Օլեշկևիչին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, իսկ գնդապետ Վիշնևսկիին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի ու համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: