ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Պիեռ Ջանիկ Մանիսյանին հանձնել է ԱԳՆ երկրորդ աստիճանի պատվո մեդալ
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) հումանիտար կազմակերպության նախագահ Պիեռ Ջանիկ Մանիսյանին և «SPFA»-ի երևանյան մասնաճյուղի անձնակազմին:
Հանդիպման շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Պիեռ Ջանիկ Մանիսյանին հանձնել է արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի պատվո մեդալ, որը վերջինիս շնորհվել է ՀՀ ԱԳ նախարարի հրամանով՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում մեծ ավանդ ունենալու համար:
ԱԳՆ գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջանիկ Մանիսյանին` ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանում ծավալած հումանիտար գործունեության, ինչպես նաև ֆրանսերենի տարածման ու ամրապնդման հարցում գործադրած ջանքերի համար: