Շտապօգնության տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ երեք անձ կալանավորվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ «Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար:
Մեղադրանքը ներկայացվել է կոմիտեում քննվող վարույթի շրջանակում:
Ըստ մեղադրանքի՝ Հակոբյանը զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստանացել:
Բացի տնօրենից՝ նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: