Նարեկ Մկրտչյանը ևս մեկնում է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանտը եւս մեկնում է արձակուրդ:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր՝ 2024 թվականի օգոստոսի 9-23-ը ներառյալ:
2. Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: