Հայաստանը Սաուդյան Արաբիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդիան Արաբիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սաուդյան Արաբիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- ասված է հրամանագրում։