Ինչո՞վ առանձնացավ 2013 թվականն Ադրբեջանի համար. պարզաբանում է մասնագետը
Այսօր ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տարածաշրջանային արտաքին քաղաքական գործընթացների մասին: Տաթև Հայրապետյանի խոսքով' 2013 թվականը կարևոր էր հատկապես Ադրբեջանի համար: Ժողովրդավար ընտրությունների հարցով երկակի գնահատականներ եղան, ԱՄՆ հրաժարվեց անցկացնել դիտորդական առաքելությունը, իսկ ԵԽԽՎ-ն հայտարարեց, թե դա Ադրբեջանի ժողովրդի կամքի արտահայտում էր։
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի խոսքով' նման գնահատականները Արևմուտքի՝ Ադրբեջանի գազի և նավթի պաշարների վրա աչք դնելն է:
Տարածաշրջանային գործընթացներից բանախոսն առանձնացրեց նաև Ալիևի Թուրքիա այցը կապված Շահդենիզի պայմանագրի հետ, որին մասնակցեց նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը այն, որ այնուամենայնիվ Արևմուտքը հետաքրքրված է այդ նախագծով: