ՕԽ-2024. այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ հուլիսի 30-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի մեկ ներկայացուցիչ։
Փարիզի «Պարի Լա դե Ֆանս» մրցապալատում լողորդ Արթուր Բարսեղյանը պայքարը կսկսի լողի մրցաշարի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում։
Օլիմպիական խաղերի լողի մրցաշարի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլը կմեկնարկի ժամը 13։00-ից։