ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի էներգետիկայի բնագավառին` որպես ներդրումների և տնտեսական աճի շարժիչ ուժ
Seaside Startup Summit-ի շրջանակում Սևանում մեկնարկել է «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողովը», որի նպատակն է խթանել մաքուր էներգիան՝ Հայաստանի ձեռներեցների համայնքի իրազեկվածության բարձրացման, նորարարության և ներդրումներին ուղղված համագործակցությունների միջոցով:
Համաժողովի բացմանը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանն ընդգծել է էներգետիկ անկախության կարևորությունը, ներկայացրել, թե ինչպես են մաքուր էներգիան և էլեկտրաէներգիայի ազատականացված շուկան նպաստում դրան և ներդրումային հնարավորություններ ստեղծում ոլորտում։
ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի էներգետիկայի ոլորտի երկարամյա գործընկերն է, որի ձեռքբերումներից է 2022 թ. էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը, ինչի արդյունքում թվայնացման, ձեռներեցության և մասնավոր հատվածին աջակցության շնորհիվ վերականգնվող էներգիայի լայնամասշտաբ կիրառման և էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի ընդլայնման հնարավորություններ են ստեղծվել։