Թուրքիայի փորձերը և «զրո խնդիր հարևանների հետ» հայտարարությունը սիմվոլիկ էր. Ալեքսանդր Իսկանդարյան
Տարին բավական հետաքրքիր էր ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության առումով, այլ ընդհանուր տարածաշրջանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով' տարածաշրջանը դինամիկ փոփոխվում է արաբական երկրներում ստեղծված իրավիճակից հետո՝ Սիրիայի դեպքեր, Թուրքիայի դերի մեծացում, Իրան-Արևմուտք հարաբերություններ, Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում դրական փոքրիկ, սակայն առկա է նկատելի փոփոխություն:
Թուրքիայի փորձերը և «զրո խնդիր հարևանների հետ» հայտարարությունը սիմվոլիկ էր: Ըստ Ալեքանդր Իսկանդարյանի' Թուրքիայի այդ քաղաքականությունը ձախողվեց, իսկ Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են:
Ալեքսանդր Իսկանդարյանը տարածաշրջանային գործընթացների առումով առանձնացրեց Վրաստան-Ռուսաստան, այնպես էլ Իրան-ԱՄՆ հարաբերությունները։ Իրանն իր էներգառեսուրսներն ըստ պատշաճի չի օգտագործում: