Իսրայելի օդուժն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի քաղաքներին
Կիրակի Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և ռմբակոծել լիբանանյան չորս քաղաք, հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով լիբանանյան աղբյուրներին:
Իսրայելն այդ հարձակումներով պատասխանել է իսրայելական հսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծմանը: Հրթիռը պայթել է ֆուտբոլի դաշտում, զոհվել է առնվազն 12 մարդ՝ 10-16 տարեկան երեխաներ։
Իսրայելական բանակը հարձակման համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահին»: Խմբավորումը ՄԱԿ-ին հայտնել է, որ ֆուտբոլի դաշտ է ընկել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռը:
Իսրայելը պահանջել Է «Հեզբոլլահի» ուժերը դուրս բերել Հարավային Լիբանանից՝ հակառակ դեպքում սպառնացել է լայնածավալ ռազմական գործողություններով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը զգուշացրել է Իսրայելին, որ եթե հարվածներ հասցնի Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին՝ ի պատասխան Գոլանի բարձունքների հարձակման, դա էլ ավելի կսրի կողմերի միջև հակամարտությունը։