Դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություն. Վարդան Ոսկանյանը՝ Էրդողանի հայտարարության մասին
էրդողանական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայում և Արցախում. տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Թուրքիայի ներսում, ինչպես նաև արաբական և իսլամական աշխարհում էժան վարկանիշ հավաքելու նպատակով արված այս դատարկաբան հայտարարության փոխարեն, էրդողանական վարչախումբը, դիցուք, կարող էր փակել իր տարածքով Իսրայելին մատակարարվող ադրբեջանական էներգակիրների հոսքը, որն, իրոք, լուրջ հարված կլիներ Թել-Ավիվին։
Սակայն ոչ՝ դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություններից էրդողանական վարչախումբը փող չի կորցնում, մինչդեռ էներգակիրների տարանցման դադարեցումը փողի հստակ կորուստ է»,-գրել է նա։
facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button