Ստուգայցի ժամանակ ննջասենյակում ապօրինի հրազեն է հայտնաբերվել
Զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 23-ին ոստիկանության Տավուշի բաժնի թույլտվության համակարգի ծառայողը ստուգայց է կատարել Չինարի գյուղի բնակիչ, որսորդմիության անդամ 33-ամյա երիտասարդի առանձնատուն:
Մահճակալի տակ՝ ակնհայտ տեսանելի հատվածում, հայտնաբերվել է «Իժ» մոդելի մեկփողանի որսորդական ողորկափող հրազեն: Ըստ տանտիրոջ հայտարարության՝ հրազենը պատկանում է 49-ամյա համագյուղացուն, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Բերդի քննչական բաժին։