Եգիպտոսի ԱԳՆ-ն զգուշացրել է Լիբանանում նոր ճակատ բացելու վտանգի մասին
Եգիպտոսի իշխանությունները զգուշացնում են Իսրայելի և Լիբանանի միջև լարվածության աճի վտանգի մասին և կարծում են, որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի, հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։
«Եգիպտոսը զգուշացնում է Լիբանանում նոր ճակատ բացելու վտանգի մասին վերջին իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունեցել սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղում»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի հատուկ հայտարարության մեջ։
Դրանում ասվում է, որ «դա կարող է Մերձավոր Արևելքը ներքաշել համապարփակ տարածաշրջանային պատերազմի մեջ»: