Սպիտակ տունը հայտարարել է Լիբանանի սահմանին հարձակումները դադարեցնելու ԱՄՆ-ի փորձերի մասին
Հուլիսի 27-ին Գոլանի Մաջդալ Շամս գյուղի վրա հրթիռային հարձակումից հետո Վաշինգտոնի վարչակազմը վստահեցրել է, որ ձգտում է դիվանագիտական լուծման, որը կկանգնեցնի հարձակումները Իսրայել-Լիբանան սահմանի տարածքում:
«Մեր աջակցությունն Իսրայելին անսասան է Իրանի կողմից սնուցվող բոլոր սպառնալիքների դեմ, ներառյալ՝ «Հըզբոլլահի», ԱՄՆ-ը նույնպես աշխատում է դիվանագիտական լուծման վրա Կապույտ գծի երկայնքով (Լիբանանի և Իսրայելի սահմանին)»: