Էրդողանն ապտակել է երեխային, ով չի համբուրել իր ձեռքը (տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապտակել է երեխային, ով չի համբուրել նրա ձեռքը: Այս մասին գրում է Սranews տելեգրամյան ալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Ռիզեում՝ Թուրքիայի նախագահի ելույթի ժամանակ։
Նշենք, որ սա Էրդողանի մասնակցությամբ առաջին նման միջադեպը չէ։ 2021 թվականի սեպտեմբերին թուրք առաջնորդը մատներով «թակել էր» տղայի գլխին, այն բանից հետո, երբ երեխան պատահաբար ժամանակից շուտ կտրել էր ճանապարհային թունելի բացման ժապավենը: