Գյումրիում գտնվող «Մեր մանկության տանգո»-ն ֆիլմից հայտնի «վառեմ-մարեմ»-ի շենքը մասամբ փլվել է
Քիչ առաջ Գյումրիում գտնվող «Մեր մանկության տանգո»-ն ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ»-ի շենքը մասամբ փլվել է։
Այս մասին ինստագրամյան սթորի բաժնում հայտնել է բլոգեր Հայդալեկը:
Նա հայտնել է, որ ԱԻՆ աշխատակիցներ են ժամանել դեպքի վայր:
ԱԻՆ-ը դեռ հաղորդագրություն չի տարածել փլուզման վերաբերյալ: