Քննարկվել է պետության կողմից իրականացվելիք նոր ծրագրերի և օրենսդրական բարեփոխումների՝ ՀՀ տեխնոլոգիական ոլորտի վրա հնարավոր դրական ազդեցության հարցը
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Grid Dynamics ընկերություն, որտեղ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ շրջայց է կատարել ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Միհրան Մինասյանի ուղեկցությամբ: Այս մասին Հայրապետյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Երևանի գրասենյակի բացման օրից մինչ այժմ ընկերության հայաստանյան թիմը համալրվել է ևս 100 մասնագետներով՝ հասնելով շուրջ 300-ի։ Իսկ աշխարհի 18 երկրներում տեղակայված գրասենյակներում աշխատում է ոլորտի ավելի քան 4000 մասնագետ։ Հանդիպման ընթացքում խոսել ենք պետություն-մասնավոր հատված գործընկերության մասին, քննարկել պետության կողմից իրականացվելիք նոր ծրագրերի և օրենսդրական բարեփոխումների՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վրա հնարավոր դրական ազդեցության հարցը»,- գրել է նա։