Իսրայելը Գազայի հատվածում դպրոցի շենքի է հարվածել. առնվազն 30 մարդ զոհվել է
Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող դպրոցի շենքին: Անկլավի առողջապահության նախարարության տվյալով՝ զոհվել է առնվազն 30 մարդ:
Գերատեսչությունից նշել են, որ ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ զոհերի և տուժածների թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ:
Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ դպրոցն օգտագործվել է որպես ապաստան տեղահանվածների համար:
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ, իր տվյալով, ՀԱՄԱՍ-ի զինյալները դպրոցն օգտագործել են որպես իրենց հրամանատարավերահսկողական կենտրոն, որտեղից ծրագրել են գրոհներ և որտեղ զենք են պահել: