Ուկրաինան արդեն այս տարի մարտի դաշտում կկիրառի F-16 ինքնաթիռները. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մակարովան հայտարարել է, որ Ուկրաինան արդեն այս տարի մարտի դաշտում կկիրառի F-16 ինքնաթիռները:
Նրա խոսքով՝ այժմ ուկրաինական դիվանագիտությունն ԱՄՆ-ում աշխատում է օդաչուների և անձնակազմի վերապատրաստման ավելացման ուղղությամբ:
Դիվանագետը նշել է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի քաղաքները պաշտպանելու համար ռազմաճակատ մատակարարումների լուրջ աճ կլինի: