Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
Մոսկվայի Նիկուլինյան դատարանը արտահանձնելու նպատակով ձերբակալել է Ադրբեջանի մի քաղաքացու, ով այս երկրի կողմից միջազգային հետախուզման մեջ էր հայտնվել։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։
«Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանի որոշմամբ Իբրահիմով Էլխան Մուսա օղլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 40 օր ժամկետով՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 2-ը՝ հայցող կողմին ԱՀ իրավապահ մարմիններին հանձնելու հնարավորությունը ապահովելու համար»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։
Դատարանը նշել է, որ տղամարդը գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ կապված Ադրբեջանում քրեական հետապնդման հետ՝ հանցավոր խմբին մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանում արգելված զինված խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Իբրահիմովը Սիրիայում միացել է Ալ-Քաիդայի ճյուղերից մեկին։