Փարիզ-2024․ հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում ընթանում է որակավորման փուլը, որտեղ Հայաստանը ներկայացված է երկու մարզիկներով։
Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացվող սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում մեր մարզիկներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը: Օղակների վարժության որակավորման փուլում Վահագնը վաստակեց 14.733 միավոր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը այնքան էլ հաջող չմեկնարկեց հենացատկում։
Արթուրի առաջին մոտեցումը այնքան էլ հաջող չստացվեց ինչի արդյունքում վաստակ14.533 միավոր: Երկրորդ ցատկը համեմատաբար ավելի կատարեց և վաստակեց 14.800 միավոր: Երկու ցատկերի հանրագումարում Արթուր Դավթյանը վաստակեց 14.666 միավոր:
Հիշեցնենք, որ առանձին գործիքների եզրափակիչ դուրս կգան յուրաքանչյուր գործիքում լավագույն ութ մարզիկները։ Հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին:
Աղբյուր՝ ArmSport.am