Դստեր և որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է
Դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին ՆԳ նախարարությունից։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում «Սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նյութեր են նախաձեռնվել որրոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանի բնակիչ 31-ամյա կինն այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերության նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, որոնք կատարել են հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։
ՆԳ նախարարությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ նշված դեպքը բացահայտվել է ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման և ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հուլիսի 8-ին։
31-ամյա կինը ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե։