Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում
Կառավարությունը Մեծամոր համայնքին հատկացրել է ընդհանուր 512 մլն դրամ արժողությամբ կոմունալ տեխնիկա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում:
Սուբվենցիոն ծրագրով նախկին պոլիկլինիկայի շենքը հիմնանորոգվել է եւ դարձվել համայնքապետարանի վարչական շենք:
Ծրագրի ընդհանուր արժեքը 252 մլն դրամ է, որից 88 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: