«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յամալը չպետք է մեծամտանա չնայած իր հաջողություններին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է կապտանռնագույնների 17-ամյա խաղացող Լամին Յամալի մասին իր կարծիքով, որը հուլիսի 14-ին Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է Եվրո-2024-ում։
«Այն, ինչ արեց Յամալը Եվրոյում, անհավանական է: Այժմ նրա համար կարևոր է ամուր կանգնել՝ երկու ոտքերը գետնին դնելով։ Նա կարողանում է մեզ հրաշալի պահեր պարգևել, ինչպես նաև կարող է կատարելագործվել ու բարելավել իր դիրքերը։ Այնուամենայնիվ, Լամինը ֆանտաստիկ ճանապարհորդություն է անցնում»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Ֆլիկի խոսքերն է մեջբերում AP News-ը։
2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Յամալը մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում հարձակվողը դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ 17-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող։