Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել
Չեմ կարծում, որ վարչապետի մակարդակով արժե գնալ Բաքու՝ COP 29-ին մասնակցելու, բայց մասնակցել, կարծում եմ, արժե։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Կարծում եմ՝ ԱԳՆ-ից որևէ փոխնախարար կամ ԱԺ որևէ պատգամավոր կարող է մասնակցել այդ գագաթնաժողովին, այդ մակարդակով է պետք է մասնակցել, վարչապետն ի՞նչ գործ ունի»,- ասել է նա։
Հարցին, թե ինքը՝ որպես պատգամավոր կգնա՞, Աղազարյանը պատասխանել է, որ եթե նման հանձարարական լինի՝ կգնա։
Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին՝ նա ասել է. «Կյանքը ռիսկ է, եթե նման բաներից անհանգստանամ՝ չպետք է ապրեմ։ Չունեմ նման մտահոգություններ, չէ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։