Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե
Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել՝ հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ուղղակի ջանքեր են գործադրվել, որպեսզի Վրաստանը միանա ռազմական հակամարտությանը, որպեսզի այստեղ բացվի երկրորդ ճակատը։ Մենք դա թույլ չենք տվել, ինչի պատճառով որոշակի ուժեր նյարդայնացած են, սակայն մենք պետք է մինչև վերջ պահպանենք մեր ազգային շահերը»,- ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը կարծիք է հայտնել, որ երկիրը «հաշված օրերի ընթացքում կվերածվի Ռուսաստանի հետ ռազմական դիմակայության երկրորդ ճակատի», եթե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրությունում հաղթի ընդդիմությունը: