Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները (տեսանյութ)
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գեղանուշ գյուղի մի բնակիչ ներկայացրել է ակոսափող հրացան և ռազմամթերք։
Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ինքնաձիգերի, հրացանների, ատրճանակի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։
«Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր նաև Ջերմուկի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը։
Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվաբերդ գյուղի մի բնակիչ բաժին է բերել ակոսափող հրազեն։
«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում: