Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ քաղաքացին թիանավակով մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Փրկարարները երկու քաղաքացու և թիանավակը անվտանգ մոտեցրել են ափ։