«Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկոլ Փաշինյանն Ակնաշենում է
Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրում մանկապարտեզ ենք կառուցում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 291 մլն դրամ:
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:
Նշվեց, որ նոր մանկապարտեզի կառուցումից հետո հին մանկապարտեզի շենքը պետք է քանդվի, որը 1980-ականներին կառուցված շենք է:
Գյուղի բնակչությունը 1800 մարդ է:
Փաշինյանը կոչ արեց գործարկել մսուրային խմբեր բացելու տրամաբանությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ հիմա աշխատողների վերապատրաստման գործընթացների փուլում են, իսկ սեպտեմբերին Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում կգործարկվի այդ գործընթացը:
Փաշինյանն էլ արձագանքե. «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր»: